Թուրքական «Ազգայնական շարժման կուսակցությունը» իր նախընտրական հոլովակում Կիպրոսը Թուրքիայի կազմում է ներկայացրել: Այս մասին հաղորդում է Ekhatimerini-ն:

«Ազգայնական շարժման կուսակցությունը», որը նախորդ ընտրություններում աջակցում էր Էրդողանին, ընդգծել է, որ իր նպատակը ուժեղ և միասնական Թուրքիա կառուցելն է:
Կուսակցությունը քարոզչություն է իրականացնում «Ամեն ինչ մեր երկրի համար» կարգախոսով:







































