Տեղեկություններ կան, որ Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Armtimes.com-ի փոխանցմամբ, քիչ հետո կհրապարակվի հրաժարականի տեքստը։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո այսօր հրաժարականի դիմում են ներկայացրել նաև Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն ու Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը։






































