Thursday, 02 07 2026
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները

Նոր կառավարության ծրագիրը նպատակների հուշագիր է, իրագործման մեթոդիկա չկա․ Գևորգ Կոստանյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը կառավարության ներկայացրած ծրագիրը իրավական տեսակետից համարում է նպատակների հուշագիր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ կառավարության ծրագրում տեսել է միայն նպատակներ, սակայն դրանց իրագործման մեթոդաբանություն և գործողություն չի ծրագրվել: «Ընդհանրապես կառավարության ծրագիրը ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական փաստաթուղթ է: Եթե կառավարության գործունեության ծրագիրն ընդհանուր բնորոշենք, դա պայմանագիր է կառավարության և Ազգային ժողովի միջև, պայմանագիր է կառավարության և ժողովրդի միջև: Այսինքն՝ կառավարության գործունեության ծրագրի իմաստը հետևյալն է՝ կառավարությունը խորհրդարանին, հետևաբար, նաև ժողովրդին ցույց է տալիս, թե ինքը ինչ է պատրաստվում կատարել և ինչպես: Եվ Ազգային ժողովը, երբ հաստատում է կառավարության ծրագիրը, դրանով հնարավորություն է տալիս կառավարությանը իրականացնել իր այդ ծրագրերը, նպատակները: Այս առումով կառավարության գործունեության ծրագիրը, որը ներկայացվել է, ես դիտարկում եմ իրավական տեսակետից: Եթե ընդհանուր բնութագիր տամ, միջազգային իրավունքում մի լավ տերմին կա՝ memorandum of understanding, այսինքն՝ նպատակների հուշագիր: Սա իմ ձևակերպումն է կառավարության գործունեության ծրագրին»,-  նշեց Կոստանյանը;

Նա հավելեց, որ կառավարության ծրագրում, բացի նպատակների ընդգծումից, չի տեսել այդ նպատակների իրագործմանն ուղղված մեթոդաբանություն, քայլերի հաջորդականություն, գործողությունների ծրագիր:

Հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է արտահերթ ընտրությունների վերաբերյալ պայմանագիր կնքել կառավարության հետ, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Եթե կառավարության գործունեության ծրագիրը հավանության արժանացավ մեր խմբակցության կողմից, դա կդիտարկվի որպես նաև այդ ծրագրի հավանության արժանացում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում