ԱՄՆ նախագահի օգնական Քելի Սեդլերը, որին լրագրողները հիշում են « FBI-ի ղեկավարի նշանակման առիթվ սենատոր Մաքքեյնի կարծիքը կարևոր չէ, քանի որ նա երկար չի ապրի» արտահայտությամբ, այլևս չի աշխատում Սպիտակ տանը։
«Քելի Սեդլերն այլևս չի աշխատում նախագահի աշխատակազմում»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ռաջ Շահը։
Սենատորի առողջական դրության մասին Սեդլերն իրեն թույլ է տվել կոպիտ արտահայտվել մայիսի առաջին կեսին։ ԱՄՆ նախագահի աշխատակազմը ներողություն է խնդրել։











































