Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպման մասին:
«Մեզ որոշիչ հանդիպում է սպասվում: Խաղադաշտ դուրս կգանք խաղի մեր նկատառումներով և կփորձենք մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերել:
Մեզ կբավարարի նաև ոչ-ոքի ադյունքը, սակայն դա այն չէ, ինչի մենք ձգտելու ենք: «Գալաթասարայ»-ը հզոր մրցակից է: Մենք հարգանքով ենք վերաբերում Մանչինիի թիմին, սակայն կփորձենք հաղթանակ տանել:
Մեր թիմերի առաջին հանդիպումից հետո «Յուվենթուս»-ը բավականաչափ առաջընթաց է գրանցել: Կհաղթի այն ակումբը, որն ավելի հզոր է: Ինչպես ասում են, կհաղթի ուժեղագույնը»,- նշել է մասնագետը:









































