Հայտնի դիզայներ, նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորյա Բեքհեմը, Instagram-ում զվարճալի լուսանկար է հրապարակել, որում նրա 6-ամյա դուստրը՝ Հարփերը, դպրոցական համազգեստով է և հոր դեմքը պատկերող դիմակով:

Վիկտորյան լուսանկարում նշել է Դևիդին և գրել. «Նայիր, թե ում ենք գտել մենք այսօր դպրոցի ճանապարհին»:












































