Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Հովհաննես Սահակյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին Հովհաննես Սահակյանի հայտարարությունը հրապարակվել է ծառայության ֆեյսբուքյան էջում:

Հովհաննես Սահակյանը նշել է, որ այս 9 ամիսների ընթացքում իրեն վստահվել էր զբաղեցնել ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, որին վերաբերել է մեծ պատասխանատվությամբ:

«Աշխատանքային առաջին իսկ օրվանից ծառայության 51 տարածքային բաժինների և կենտրոնական ապարատի աշխատակիցներին եմ ներկայացրել իմ սկզբունքներն ու մոտեցումները՝ արժանապատիվ, բարձրակարգ ու բարեխիղճ ծառայությունների մատուցումը մեր տատիկներին ու պապիկներին: Ես և մեր թիմը նպատակադրվել ենք բարձրացնել սոցիալական աշխատողի դերն ու անունը մեր հասարակության մեջ և լուծելի դարձնել մեր երկրի համար մի շարք հիմնարար հարցեր: Թիմի հետ միասին այլևս իրականություն դարձրեցինք 4 հիմնական ծրագրերի գործարկումը՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումը, աշխատանքային գրքույկների հաշվառում և աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու աշխատանքները: Դրանից բացի, գործատուի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառելու և աշխատանքային ստաժը հաշվարկելու ընթացակարգերը կատարելագործելու ենթահամակարգը, ինչպես նաև ուժային կառույցների վճարումներն ապահովելու գործառույթները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի միջոցով իրականացնելու նպատակով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի լրամշակումը»,-նշել է Հովհաննես Սահակյանը:

Վերադառնալով Արցախից և ամփոփելով համատեղ փոխգործակցության արդյունքում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման վերջնական արդյունքները՝ Հովհաննես Սահակյանը որոշել է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել:

«Լինելով չափազանց պատասխանատու մարդ՝ այս որոշումը կայացրեցի հենց այս պահին՝ վստահ լինելով , որ հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը չի ուշանա գեթ մեկ օր: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմին՝ կրտսեր մասնագետից մինչև վարչության պետ, դիմում ընդունողից մինչև տարածքային բաժնի պետ և բոլոր նրանց ում հետ ամեն օր առիթ եմ ունեցել աշխատելու: Շնորհակալ եմ միասնական և թիմային աշխատանքի, ցուցաբերած պատրաստակամության համար: Հենց Ձե´ր շնորհիվ մենք այս կարճ ժամանակահատվածում գրանցեցինք շոշափելի արդյունքներ , իսկ նոր թիմին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ»,-նշել է Հովհաննես Սահակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում