Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն դեկտեմբերի 9-ին կանգնեցրել է տրակտորը, որի օգնությամբ իրավապահ մարմինների աշխատակիցները պատրաստվում էին քանդել ընդդիմադիրների կառուցած պատնեշները Կիևի կենտրոնից: Այս մասին հայտնել են ՈՒԴԱՌ կուսակցության մամլո ծառայությունում:
Միջադեպը տեղի է ունեցել Շելկովիչնայա և Բոգոմոլցա փողոցների խաչմերուկում: Տրակտորին դեմ հանդիման են դուրս եկել ՈՒԴԱՌ ընդդիմադիր կուսակցության անդամները, որոնց գլխավորում էին Վլադիմիրի եղբայր Վիտալի Կլիչկոն և այլ ակտիվիստներ:
Վլադիմիր Կլիչկոն՝ կանգնեցնելով տրակտորը, հարցրել է տրակտորիստին՝ ինչո՞ւ է շարժվում մարդկանց ուղղությամբ՝ հավելելով. «Մենք այստեղից չենք հեռանա»:
Դեկտեմբերի 9-ի երեկոյան զինծառայողները և «Բերկուտ»-ի մարտիկները սկսել են ցուցարարներին պատնեշների մոտից հետևողականորեն հեռացնել: Ցուցարարների և իրավապահների միջև բախումների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:









































