Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը խոստովանել է, որ իր iPhone սմարթֆոնն ավելի հաճախ է գործածում, քան անհրաժեշտ է։ Այս մասին նա ասել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Զրույցը նվիրված է եղել Screen Time գործառույթին, որը հաշվում է յուրաքանչյուր հավելվածի տևականությունը և գործածման հաճախականությունը։ Տվյալ գործառույթը հասանելի կլինի iOS 12 օպերացիոն համակարգի նոր տարբերակում։
Կուկի խոսքով՝ Screen Time-ը կօգնի ուսումնասիրել գաջեթի օգտագործման հաճախականությունը և դրա արդյունքների հիման վրա օգտատերերը կարող են որոշել որքան հաճախ օգտագործել իրենց հեռախոսները։









































