Ամերիկացի գիտնականներն ասել են, թե ինչ կկատարվի մարդու մարմնի հետ, եթե նա ընկնի ժայթքող հրաբխի լավայի մեջ, հաղորդում է The Verge պարբերականը։
Դենիսոնի համալսարանից երկրաբան Էրիկ Քլեմեթին ասել է, որ լավան կարող է ունենալ ավելի քան 1000 աստիճան ջերմություն։
Ամերիկացի քիմիկոս Դևիդ Դեմբիի խոսքով՝ նման ջերմաստիճանի ազդեցությամբ կխաթարվի նյարդային համակարգը, իսկ ներմաշկյա ճարպը կշոգեխաշվի։
Հրաբխի ջերմությունը կայրի մարդու թոքերը՝ հանգեցնելով օրգանների աշխատանքի կանգի և գիտակցության կորստի։






































