Տարբեր ոճեր, տրամադրություններ, պատմական դարաշրջաններ միմյանց ներդաշնակորեն կցելն իսկական արվեստ է: Նոր սեզոնում նման ներդաշնակություն է ցուցադրում իտալական Luisaviaroma.com համացանցային խանութը: Նրանց «Գարուն-ամառ 2014» հավաքածուի ուղեցույցն իրենից ներկայացնում է բարդ աբստրակտ ոճի նկար` կազմված հայտնի դիզայներների գործերից:
Ուշադրության կենտրոնում են պատմական տարբեր ժամանակաշրջաններ և տարբեր աշխարհագրական ուղղություններ: Համացանցային խանութում տեղ են գտել փոքր-ինչ ագրեսիվ հագուստներ` David Koma ապրանքանիշից, որոնք հիշեցնում են հռոմեացի գլադիատորների ժամանակաշրջանը:
Valentino-ից և Christopher Kane-ից կանանց համար հագուստները համակցվում են ֆուտուրիստական ոճի աքսեսուարներով և նմանատիպ շպարի դեկորացիաներով:
Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:










































