Friday, 03 07 2026
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան

Առողջապահության «յուղոտ» ոլորտների պաշտոնյաները չեն ցանկանում հեռանալ. նրանք նախարարին սաբոտաժով են սպառնում

Նոր կառավարության ձևավորումից հետո նշանակված բոլոր գերատեսչությունների ղեկավարները, ըստ էության, հայտարարեցին, որ տարիներ շարունակ գործող համակարգը փոխելու են և անողոք պայքար են մղելու կոռուպցիայի դեմ։ Բայց մի շարք ոլորտներում, այդ թվում՝ առողջապահության համակարգում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր տարիներ շարունակ ասոցացվել են կոռուպցիայի հետ, ովքեր պետական տարբեր ծրագրերի միջոցով միլիոնատերեր են դարձել։

Հեռանալ չի պատրաստվում ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը։ Իր «յուղոտ» պաշտոնին չի ցանկանում հրաժեշտ տալ նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանի եղբայրը՝ ԱՆ լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանը, որին հեռացնելու ցանկություն կար դեռևս նախկին նախարար Լևոն Ալթունյանի ժամանակվանից։ Սակայն ապարդյուն։ Կարեն Կոստանյանը շատ խոր արմատներ է գցել համակարգում։

Հեռանալ չի պատրաստվում և իր հեռացումը պահանջող նախարարի պահանջի շուրջ մեծ աղմուկ է բարձրացրել ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սևումյանը։ Որոշ տեղեկություններով՝ տարեկան 560 միլիոնից ավելի գումար է շրջանառվում այդ ՊՈԱԿ-ում, սակայն այդ գումարի բաշխումը իրականացվում է անհասկանալի մեխանիզմներով և անարդյունավետ։ Սևումյանը արդեն հալածյալի կարգավիճակով և արդարության պահանջով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակով՝ ներկայացնելով նախարարի կողմից իր նկատմամբ կիրառվող «ճնշումները»։ Նա շտապել է հայտարարել, թե իր դեմ ապացույցներ չկան չարաշահումների, յուրացումների պահով, պատրաստ է ամեն րոպե ստուգումների ենթարկվել։

Ներկա պահին դժգոհություններ կան թիվ 20 պոլիկլինիկայի ներսում և չի բացառվում, որ առաջիկայում բացահայտումներ լինեն։ Իսկ թիվ 20 պոլիկլինիկայի տնօրենը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանի քույրն է՝ Ջենի Հովսեփյանը։

Նշենք, որ վերը թվարկված պաշտոնյաներից միայն Գալուստ Սահակյանի որդին՝ առողջապահության նախկին նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանն է հասկացել նոր իրողությունների պարագայում իր աշխատելով աննպատակահարմար լինելը և դուրս է եկել աշխատանքից։

Ինչպես նաև մեզ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի ղեկավար Արմեն Հայրապետյանը, որը ոլորտում իրականացվող տասնյակ ծրագրերի հիմնական «շահառուն» է։

Մնացածը դիմադրում են, չեն ուզում ինքնակամ լքել համակարգը, ավելին՝ պնդում են, թե թղթերով իրենք մաքուր են, և եթե փորձեն իրենց նեղացնել, ապա կդիմեն սաբոտաժի։ Իսկ թե որքանով կօգնի սաբոտաժը, պարզ չէ, քանի որ մեզ հասած տեղեկություններով՝ նախարարությունը հիմա սկսել է կրճատել միլիոնների հասնող ծախսերը, որը տարիներ շարունակ վերը թվարկված անձինք ուղղել են իրենց։ Իսկ էական կրճատումներից հետո այլևս այդ պաշտոնները նույնքան գրավիչ և գայթակղիչ չեն լինի, որքան նախկինում, երբ «ուտելու» մեծ հեռանկար կար։
Այս ամենից զատ, սակայն, մեկ բան ակնհայտ է, որ առանց այդ մարդկանց ու մեխանիզմների մաքրման հնարավոր չէ համակարգում հասնել հաջողության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում