Saturday, 20 06 2026
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով

Չինովնիկներն ու վայ-ճարտարապետները «ծախում» են Երևանը. 64 մտավորականների բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին

Շուրջ 64 մտավորականներ բաց նամակով դիմել են ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո պարոն Նախագահ,

Մենք՝ արվեստի, մշակույթի և գիտության ոլորտների ներկայացուցիչներս, սույն նամակով միանում ենք Երևանի կենտրոնի հարյուրավոր քաղաքացիների կողմից Ձեզ ուղղված դիմումին և խնդրում պաշտպանել Երևանի կենտրոնը, մասնավորապես՝ Սայաթ-Նովա 10, 12 և Նալբանդյան 25ա շենքերի ընդհանուր բակը բարբարոսական կառուցապատումից, որը ուղիղ հարված է Երևանի սրտին:

Այս բակում, որտեղ «ասեղ գցելու տեղ չկա», որտեղ երեխաները խաղալու տեղ չունեն, բնակելի շենքերի ու տների մեջ 6 հարկանի հյուրանոց խցկելը ու հետագայում այն օդի մեջ տարածելը պարզապես մղձավանջային երազ է հիշեցնում: Նման կառույցը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, քանի որ այն վտանգում է հարակից շենքերի ու կառույցների ամրությունը, սպառնում մարդկանց, երեխաների կյանքին:

Հազարավոր մարդիկ՝ Հայաստանի քաղաքացիներ, երևանցիներ, կենտրոնի բնակիչներ, ցնցված ու վրդովված են այն մտքից, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, շահի համար չինովնիկներն ու վայ-ճարտարապետները «ծախում» են Երևանը, «ծախում» են մեր սիրելի մայրաքաղաքը, մեր մանկությունն ու հիշողությունները, մեր ավանդույթները, մեր երեխաների ապագան, մեծ աշխարհի մեր անկյունը…

Պարոն Նախագահ, երևանյան ավանդույթներով հարուստ այս բակի հարցը, առաջին հերթին, բարոյական հարց է: Սահման կա, որը չի կարելի անցնել…

Կասկած չկա, որ չինովնիկների և կեղծ ճարտարապետների այս որոշումը հիմնված է կեղծիքների ու ապօրինությունների վրա՝ իրավական, քաղաքաշինական, բնապահպանական և մնացած բոլոր առումներով: Սակայն այս նամակով մենք ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հարցի բարոյական կողմի վրա:

Չինովնիկների այս դավադիր որոշումը, առաջին հերթին, հարվածում է Ձեր և Հանրապետական կուսակցության հեղինակությանը, քանի որ Դուք քաղաքացիներին՝ ընտրողներին, խոստացել եք ավելի ապահով Հայաստան և ավելի ապահով Երևան: Չինովնիկները խաբում և դավաճանում են Ձեզ կեղծ զեկուցագրերով, շահի համար ծախում են մեր ազգային արժեքները:

Երևանի բակերը մեր ծնողների քրտնաջան աշխատանքով հյուսված բներն են, մեր օջախները՝ իրենց ավանդույթներով, նիստ ու կացով, միջավայրով, հին հարևաններով, նեղլիկ փողոցներով և հարուստ հիշողություններով… Առանց այդ բակերի՝ չկա Երևան, ու չկա Հայաստան: Խնդրում ենք Ձեզ՝ պաշտպանել մեր ժողովրդին այս վայրագ հարձակումներից: Սա մարդկանց, մեր ժողովրդի պատվի հարցն է, սա Երևանն է…

Աստղիկ Ռաֆայելի Իսրայելյան – ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու

Միքայել Պողոսյան – դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ

Հրաչ Քեշիշյան – ռեժիսոր

Կարինե Դանիելյան – գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ

Արմեն Մազմանյան – Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ռեժիսոր, դերասան, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Գագիկ Գինոսյան – պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Արա Գևորգյան – երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ

Սերգեյ Կարապետյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Արթուր Բախտամյան – ՀՀ վաստակավոր լրագրող

Մարգարիտ Ստեփանյան – ճարտարապետ

Ալլա Լևոնյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Արամ Ղանալանյան – ճարտարապետ

Ներսիկ Իսպիրյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Լեյլա Սարիբեկյան – երգչուհի, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ

Հրաչյա Մաթևոսյան – արձակագիր, հրապարակախոս

Սարգիս Նաջարյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Սերգեյ Սարաջյան – դաշնակահար, պրոֆեսոր

Աիդա Սարգսյան – երգչուհի

Սերգեյ Պետրոսով – ինժեներ-կոնստրուկտոր, գրող, լրագրող

Դավիթ Ամալյան – երգահան, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

Արա Մալխասյան – մաթեմատիկոս, դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

Արսեն Գրիգորյան – երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

Երվանդ Մանարյան – բեմադրիչ

Ջոն Մանուկյան – գիտաշխատող, հրապարակախոս, թոշակառու

Սեյրան Ստեփանյան – մաթեմատիկոս, ԵՊՀ դասախոս, դոցենտ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու

Մկրտիչ Մկրտչյան – ՀՀ վաստակավոր երգիչ

Աշոտ Պետրոսյան – ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, լաբորատորիայի վարիչ

Լևոն Թևանյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Մարտիրոս Բադալյան – ՀՀ վաստակավոր նկարիչ

Իգոր Յավրյան – դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր

Լևոն Աթոյան – ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ, ավագ գիտաշխատող

Ռաֆայել Հակոբյանց – ԵՊԿ պրոֆեսոր

Հայկ Մարության (Հայկո) – պրոդյուսեր, դերասան

Մկրտիչ Արզումանյան (Մկո) – դերասան, սցենարիստ, պրոդյուսեր

Ամալյա Սարգսյան – բանասիր. գիտ. թեկնածու, Ժող. արվեստի թանգարան, ավագ գիտաշխատող

Հայկ Ղանալանյան – նկարիչ

Գայանե Գասպարյան – ռեժիսոր

Լևոն Հարությունյան – դերասան

Աշոտ Տեր-Մաթևոսյան – դերասան

Վիգեն Ստեփանյան – ռեժիսոր

Արթուր Ղարայան – օպերատոր

Իրինա Դանիելյան – դերասանուհի

Արմեն Ղազարյան – նկարիչ

Մայրանուշ Գրիգորյան – դերասանուհի

Խաչիկ Տոնոյան – երաժշտական պրոդյուսեր

Լևոն Ջավադյան – դաշնակահար, Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրեն

Արթուր Զաքարյան – միջազգային կարգի մրցավար

Կարեն Ծատուրյան – կինոպրոդյուսեր

Ժիրայր Աթանյան – երաժիշտ

Աշոտ Տիգրանյան – երաժիշտ

Տիգրան Ղանալանյան – պատմաբան, ԵՊՀ ասպիրանտ

Անաիդա Հովսեփյան – դաշնակահար, դոցենտ

Գրիգոր Կուվիյան – երաժիշտ

Կարինե Ռաֆայելյան – Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ

Արթուր Շահնազարյան – կոմպոզիտոր

Արթուր Իսպիրյան – երաժիշտ

Սարո Գալենց – նկարիչ

Սամվել Բաղդասարյան – նկարիչ, մանկավարժ

Արմինե Հովհաննիսյան – նկարիչ, մանկավարժ, ՀՀ Նախագահի մրցանակակիր (2006)

Ռոզա Հովսեփյան – Օպերայի երգչուհի, դերասանուհի

Հովհաննես Միրզոյան – դիրիժոր, պրոֆեսոր, ԵՊԿ ամբիոնի վարիչ

Զառա Ազարյան – ռեանիմատոլոգ-սրտաբան

Արմեն Գևորգյան – Օպերայի և բալետի թատրոնի մենապարող

Գոհար Կյուրեղյան – Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում