Մեծ Բրիտանիայում բնակվող Rubble անունով կատուն, որը համարվում է աշխարհի ամենածեր կատուներից մեկը, նշել է 30-ամյակը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Կենդանու տիրուհին՝ Միշել Ֆոսթերը կատվի երկարակեցությունը բացատրում է նրանով, որ ինքը երեխաներ չունի և իր ամբողջ ուշադրությունը Rubble-ին է նվիրում։ Ֆոսթերը հավելել է, որ չէր ցանկանա պաշտոնապես գրանցել ռեկորդը, քանի որ չի ցանկանում, որ իր կատուն հայտնի դառնա և անհանգստանա նկարահանումների պատճառով։

Տիրուհին հոբելյանը նշել է տեղի անասնաբուժական կլինիկայում, որտեղ կատվի պատվին երեկույթ է կազմակերպել։ Կատվին դեղորայք են նվիրել, կերակրել սիրելի կերով, իսկ բժիշկը նրան անվճար զննել է։







































