Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Զատիկյանը պաշտպանեց ժողովրդին, բայց ընտանիքը մնաց անպաշտպան

Դեկտեմբերի 9-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց Ստեփան Հակոբյանին, ով մեղադրվում է «Մալաթիա» ջոկատի հրամանատար, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ: Դա որոշակի արձագանք առաջացրեց նիստին ներկա գտնվողների շրջանում: Ստեփան Հակոբյանի կողմնակիցները սկսեցին դահլիճը լքել` հայհոյելով դատարանին, նրանց էլ հակադարձեցին զոհված ազատամարտիկների սևազգեստ կանայք ու մայրերը` անիծելով Ստեփան Հակոբյանին: Սա ոչ այլ ինչ է, քան մեր հասարակությունում տիրող վիճակի փոքր, բայց ռեալ պատկերը`մեր անսկզբունքային պայքարի հետևանքը, վախկոտության պատասխանը, որը լուրջ մտորումների տեղիք տալիս…

Նույնիսկ դատավճռի հրապարակումից հետո Ստեփան Հակոբյանի մի քանի տասնյակ կողմնակիցները շարունակում էին մնալ դատարանի շենքի առջև, իսկ Մալաթիայում շրջանառվող խոսակցությունները, թե` «Ստեփանի համար մեքենան առել` սպասում են, որ շուտով դուրս է գալու», հավելյալ անհանգստություն էին առաջացնում. այնպիսի զգացողություն էր, որ համայնքի հանրությունը դեռ ապահովագրված չէ պատվիրված սպանության զոհ /այդ թվում` պատահական/ դառնալու վտանգից` ինչպես դա եղավ հենց Սեդրակ Զատիկյանի սպանության ժամանակ: Ինքնաձիգի կրակոցից ոչ միայն Սեդրակի երկու երեխաները որբացան, այլ նաև պատահական անցորդ Կարինե Սարգսյանի երեք փոքրիկները: Ու թեև սպանության մարդաշատ վայրում, Տիչինա-Սեբաստիա խաչմերուկին հարող շենքի վրա մնացած ինքնաձիգի փամփուշտների թողած հետքը դեռ հիշեցնում է 7 տարի առաջ կատարված թուրքաոճ սպանության մասին, սակայն համայնքը կարծես արդեն մոռացել է այդ մասին: Բայց արդյո՞ք մոռացել է… Եթե` ոչ, ապա ո՞րն է այդ անտարբերության պատճառը…

Թերևս, շատերը կհիշեն Վահան, Սեդրակ և Անդրանիկ Զատիկյանների հուղարկավորությունները: Հազարավոր մարդկանց ներկայությունն ու արցունքները խոսում էին այս ժողովրդի ապրած մեծ կորուստների, ցավի մասին, ու թվում էր, թե այդ նույն ժողովուրդը հաստատակամորեն կգա նաև դատարան` Զատիկյանների հարազատներին սատարելու և արդար և խիստ դատավճիռ պահանջելու, քանի որ նաև իր անվտանգությունն է սասանվել: Բայց եկան միայն սևազգեստ մայրերը… Եթե այս համայնքում և մասնավորապես Մալաթիայում մոտենաք հասարակ մի բնակչի` ծեր, հաշմանդամ, ազատամարտիկ, երիտասարդ որևէ անձի, մասնավոր զրույցում ու ցավը սրտում նա գուցե պատմի Վահան Զատիկյանի ընտանիքի ողբերգական մահերի ու դավաճանությունների պատմությունը, բայց ձեռնպահ կմնա այդ մասին բացահայտ ու բարձրաձայն արտահայտվելուց: Ընդհանրապես, հայերի մոտ գրեթե միշտ այդպես է` երբ խոսքը սեփական անվտանգության ու բարեկեցիկ կյանքի մասին է, ուրեմն ճշմարտությունը պետք է թաղել գրպանում կամ լավագույն դեպքում` հոգու խորքում…այնքան ժամանակ, քանի դեռ ինքդ չես հայտնվել զոհասեղանին:

Ո՞ւր են Վահան Զատիկյանին ճանաչող այն ազատամարտիկները, ովքեր միայն մեծ հարգանքով ու ափսոսանքով են հիշում նրան, ովքեր այսօր իշխանափոխություն են ուզում, բայց մոռանում են, որ պայքարը սկսվում է պահանջատիրությամբ ու նաև դատարաններից` անձնվեր ընկերոջ ընտանիքին սատարելուց: Չէ՞ որ Վահան Զատիկյանը այն հրամանատարներից էր, ով ընտրվեց թաղապետ, պատգամավոր ու երբեք չմոռացավ իր ժողովրդին, զոհված ու վիրավոր ընկերներին: Ընդհակառակը, ցույց տվեց, որ կյանքը պայքար է, և նույնիսկ այն ժամանակվա իշխանավորներին դեմ գնալով`տեր կանգնեց 110.000 բնակչություն ունեցող համայնքին: Այն, որ ժողովուրդն այս ընտանիքին սիրում է` անվիճելի է, բայց այդ նույն ժողովուրդը պետք է կարողանա կանգնել իր ազնիվ հերոսների թիկունքին, որոնց մինչ օրս էլ շարունակում են հետապնդել ինչ-ինչ ուժեր: Միակ ելքը միասնությունն է, սեփական վախը կոտրելու կամքը: Միայն այդ ժամանակ կկարողանանք ոչնչացնել մեզ ներսից, թիկունքից հարվածող թշնամուն: Միայն այդ դեպքում դատարանի առջև չեն լինի ազատամարտիկի ընտանիք դժբախտացնողներին սատարող և հանրությանը վախ ներշնչող բանդա հիշեցնող խմբեր: Նրանք չպետք է տեղ ունենան մեր հասարակությունում, հենց նրանց պիտի ճնշես, մեկուսացնես ու պատասխանատվության ենթարկես` դատարանին հայհոյելու և հակաիրավական ցանկացած քայլի համար, ոչ թե աչք փակես, որ վաղը քո ու քո ազգի աչքը հանեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում