Thursday, 02 07 2026
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Թոմ Քաթինային նվիրված նամականիշին կցված կտրոնի վաճառքի հասույթը ուղղվելու է «Ավրորա» նախաձեռնությանը

Թոմ Քաթինային նվիրված փոստային նամականիշին կցված նվիրատվության կտրոնի վաճառքից ստացված հասույթը ուղղվելու է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: Դա թույլ կտա բոլորին հեշտորեն նվիրատվություն կատարել նախաձեռնությանն ու դրա կողմից իրականացվող նախագծերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ավրորա»-ի դափնեկիր Թոմ Քաթինային նվիրված փոստային նամականիշի մարման արարողությունը կայացավ հունիսի 4-ին Հայաստանում՝ Քաթինայի մասնակցությամբ:

«Երբ ավագ դպրոցում էի սովորում, դրոշմանիշերի շատ լավ հավաքածու ունեի: Եվ մտքովս անգամ չէր անցնի, որ մի օր ինձ նվիրված նամականիշ կլինի աշխարհում: Սա ապշեցուցիչ է: Սա ինձ համար մեծ պատիվ է: Իմ կինն այստեղ ինձ հետ է: Մենք ապրում ենք Սուդանի Նուբա լեռներում, որը աշխարհի ամենահեռավոր, մեկուսի վայրերից մեկն է: Ինձ պատկերել են հայկական դրոշմանիշի վրա, կինս զարմացած ինձ էր նայում, չէր պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը: Նա մինչ այդ դրոշմանիշ չէր էլ տեսել: Այն լեռներում, որտեղ մենք ենք ապրում չկա փոստ, չկան նամականիշներ»,-ասաց Թոմ Քաթինան ու անկեղծացավ՝ մի քիչ ամոթխած է:

«Ավրորա»-ի դափնեկիր Թոմ Քաթինան շատ հավանեց նաև նամականիշի դիզայնը: «Շատ գեղեցիկ է նախագծված, սքանչելի գործ է: Բոլորին շնորհակալ եմ սրա համար»,-նշեց նա:

Նամականիշի ձևավորման հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության թիմի անդամ, դիզայներ Ալլա Մինգալյովան: Փոստային նամականիշներն ունեն 350 դրամ անվանական արժեք: Նամականիշին կցված է նաև 150 դրամ արժեքով նվիրատվության կտրոն: Միասնական արժեքը կազմում է 500 դրամ: «ՀայՓոստը»-ը նվիրատվության կտրոնից գոյացած հասույթը կուղղի «Ավրորա»-մարդասիրական նախաձեռնությանը:

Տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանի խոսքով՝ նամականիշի մարումը «Ավրորա»-ի նշանակալի սկիզբն է: «Համոզված եմ, որ այս նամականիշերը կնպաստեն «Ավրորա» մրցանակի առաքելության տարածմանը՝ ճանաչման արժանացնելով այն կանանց ու տղամարդկանց, ովքեր բացառիկ ազդեցություն ունեն մարդասիրական խնդիրների լուծման համար»,- ասաց նախարարը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Թոմ Քաթինայի արած աշխատանքը, հոգատարության այն արժեքները, որ նա ցույց է տվել Հարավային Սուդանում, որակեց ոչ միայն ամերիկյան, այլ նաև հայկական, չինական, համահայկական արժեքներ: «Ամեն օր նա այդ աշխատանքով է զբաղված, ուստի բոլորիս համար մեծ պատիվ է նրա հետ նույն բեմում գտնվելը: Երբ նա մրցանակի արժանացավ, ես մեծ հպարտություն ապրեցի»,-նշեց դեսպանը:

«Անցյալ տարվա հաջող փորձից հետո մենք մեծ սիրով շարունակում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ մեր համագործակցությունը և պատրաստակամ ենք աջակցելու աշխարհով մեկ համաշխարհային մարդասիրական շարժման և հայկական մշակույթի ու պատմության տարածման գործին: Թոմ Քաթինայի խիզախությունն ու նվիրումը բացառիկ են և ավելի քան արժանի՝ հասցնելու ամենքի գիտությանը»,-ասաց «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն ու հավելեց՝ հավատացած են, որ նոր նամականիշն այդ ուղերձները կսփռի աշխարհի տարբեր վայրերում:

«Ավրորա» նախաձեռնության գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը դիմեց բոլոր հայաստանցիներին՝ ավելի հաճախ նամակներ գրել՝ օգտագործելով այդ դրոշմանիշը: «Մարդիկ, ովքեր ձեռք կբերեն այս դրոշմանիշը, կօժանդակեն «Ավրորա»-ին, կդառնան դրա մի մասը»,-եզրափակեց նա:

Նամականիշերը թողարկել է «ՀայՓոստը»-ը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համագործակցությամբ:

Թոմ Քաթինան «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել 2017-ի մայիսի 28-ին: Նա փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով մշտական վիրաբույժը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված և մարդասիրական օգնությունից զրկված Նուբա Լեռներում, ուր մարդասիրական օգնության մուտքն արգելված է: «Ավրորա» մրցանակը, որը շնորհվում է համանուն մարդասիրական նախաձեռնության կողմից, ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում