Իրանի արտաքին գործերի նախարարը մեծ ջանքեր է գործադրում՝ ԱՄՆ-ի դուրս գալուց հետո միջուկային գործարքի փրկության համար։
Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը նամակով խնդրել է «համաձայնագիրը ստորագրած մյուս երկրներին և Իրանի առևտրային գործընկերներին փոխհատուցել Թեհրանի կորուստները», որոնց պատճառն ԱՄՆ-ի՝ գործարքից դուրս գալն էր։
Զարիֆը պնդում է, որ միջուկային գործարքը «մանրակրկիտ, կշռադատված և հավասարակշռված բանակցությունների» արդյունք էր և չի կարող վերանայվել՝ ինչպես պահանջում է ԱՄՆ-ն։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «ապօրինի» է դուրս եկել գործարքից՝ նրանց մեթոդները «ծաղրական անվանելով»։







































