Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից ռազմական օգնություն են խնդրում՝ Եմենի Խոդեյդա նավահանգիստը հութի ապստամբներից ազատագրելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Սակայն Վաշինգտոնում չեն շտապում պատասխանատվություն ստանձնել։
«Մենք վստահ չենք, որ հարձակման դեպքում արաբական կոալիցիան առանց աղետալի միջադեպի կկարողանա այն մինչև վերջ հասցնել»,-ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
Արաբական երկրների խնդրանքը Եմենին պարեն մատակարարելու համար նավահանգստի կարևորությամբ է պայմանավորված։









































