Ջոնի Դեփի՝ Սանկտ Պետերբուրգում արված լուսանկարը անհանգստացրել է նրա երկրպագուներին: Այդ մասին տեղեկացնում է dailymail.co.uk-ը:

Դեփը լուսանկարվել է ռուս երկրպագուհիներից մեկի հետ: Լուսանկարում նա չափազանց հյուծված տեսք ունի: Համացանցի օգտատերերին անհանգստացրել է նրա առողջական վիճակը, թեպետ մի քանիսի կարծիքով՝ դերասանը նիհարել է նոր դերի համար. նոր ֆիլմում նա պետք է խաղա մահացու հիվանդ մարդու դեր:













































