Վաղը՝ երեքշաբթի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը կժամանի Ուկրաինա՝ քաղաքական ճգնաժամի կարգավորման նպատակով: Այս մասին «Ուկրաինսկայա պրավդա»-ին հաղորդել են ընդդիմության շտաբի աղբյուրները:
Նուլանդի՝ նախատեսվող այցի մասին ավելի վաղ հաղորդել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդների և դիվանագետների հետ հանդիպմանը:
Աղբյուրների խոսքերով՝ Նուլանդն Ուկրաինա կայցելի երեքշաբթի: Ինչպես ակնկալվում է, երեքշաբթի Կիև կայցելի նաև ԵՄ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:




































