Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը դեկտեմբերի 10-11-ին կայցելի Կիև՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցելու համար՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Յանուկովիչի հետ: Ես նրան խնդրեցի ընդունել արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին, որը Կիևում կլինի վաղը և վաղը չէ մյուս օրը: Որպեսզի նա կարողանա մասնակցել և օգնել Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակում որոշում գտնելու հարցում»,- ասել է նա:









































