Wednesday, 17 06 2026
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը

«Տարածքների հանձնմանը Հայաստանին մղում են ինչպես թուրքերը, այնպես էլ ռուսները»

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հրավիրված է Հայաստան՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք ՍԾՏՀ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Հրավերը ստանալով՝ Դավութօղլուն դեռ վերջնական որոշում չէր կայացրել մասնակցության վերաբերյալ՝ պայմանավորելով դա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով: Սակայն Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը որոշվել էր շարունակել երկխոսությունը, որից թուրքական իշխանական լրատվամիջոցները հաստատեցին, որ Դավութօղլուն կայցելի Հայաստան: Ի դեպ, սա թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավար Դավութօղլուի առաջին այցն է Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար Ալի Բաբաջանից հետո, որը մասնակցել էր Հայաստանում նույնատիպ միջոցառման 2009 թվականին, երբ Հայաստան էր այցելել նաև Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:

Այս այցը որոշ միջազգայնագետներ համարում են հայ-թուրքական բանակցությունների նոր թափի մեկնարկ, իսկ ոմանք՝ պարզապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ Հայաստանին «ընդառաջ» քայլ:

ԼՂ ԱԳ նախկին նախարար, քաղաքական վերլուծաբան Արման Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայումս գոյություն չունեն հայ-թուրքական չմիջնորդավորված՝ ուղիղ երկկողմ հարաբերություններ: Ավելին, նրա խոսքով, Հայաստանի հանդեպ ունեցած իր դիրքորոշումը Թուրքիան ճշտում է Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի հետ, Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի հետ, բայց ոչ ուղղակիորեն Հայաստանի հետ: Սակայն, Արման Մելիքյանի կարծիքով, դա միանգամայն հասկանալի մոտեցում է, քանի որ Հայաստանի ինքնուրույնությունն ու իրավասուբյեկտությունն արտաքին հարաբերությունների ոլորտում ձգտում է զրոյի՝ Հայաստանն այսօր ունակ չէ առաջարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ ապագային միտված քաղաքական օրակարգ, իսկ դա Թուրքիային ազատ գործելու, սեփական շահերն առաջ մղելու լավ հնարավորություններ է ընձեռում:

«Այս իրավիճակում թուրք պաշտոնյաներն ու դիվանագետներն ազատ են Հայաստան գալու կամ չգալու, մեզ դասեր կարդալու ու խելք սովորեցնելու հարցում: Իմ համոզմամբ՝ այնտեղ ենք հասել, որ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներն անիմաստ են համարում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկել հայաստանցի գործընկերների հետ, որովհետև գիտակցում են, որ երկկողմ հարաբերությունների ճակատագիրը Երևանում չի լուծվում:

Դավութօղլուի Երևան կատարելիք այցից սպասելիքներ ունենալ պետք չէ՝ այն մի նպատակի է ծառայելու. Թուրքիայի արտգործնախարարն առիթն օգտագործելու է, որպեսզի մեր հողում գտնվելով՝ մեզ պատմի, թե ինչ անխելքն ենք, որ շարունակում ենք Ադրբեջանի հանդեպ որդեգրած մեր «զավթողական» քաղաքականությունն ու դեռ խոսում ենք Հայոց ցեղասպանությունից»,- նշեց Արման Մելիքյանը:

Անդրադառնալով հրապարակումներին և մեկնաբանություններին, թե ՀՀ-ն համաձայնել է Ադրբեջանին հանձնել որոշ տարածքներ հայ-թուրքական սահմանի բացման փոխարեն՝ բանախոսն ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների ապագան կախված չէ տարածքների հանձնմանը Հայաստանի գործող իշխանության տրվելիք համաձայնությունից, քանի որ թուրքերի համար կարևոր է, որ տարածք հանձնելու գործընթացը սկսվի, որովհետև դրա սկսվելու պարագայում ակնհայտ է, որ գործը երկու շրջանով չի ավարտվի՝ նոր պահանջներ կներկայացվեն: Իսկ սահմանի բացումն էլ, նրա խոսքով, միայն Հայաստանի ու Թուրքիայի լուծելիք խնդիրը չէ. քանի դեռ այդ սահմանը հսկում են ռուս սահմանապահները, հարցը երկկողմ ձևաչափում չի հանգուցալուծվի:

«Մենք պետք է լավ գիտակցենք, որ տարածքների հանձնմանը մեզ ակտիվորեն մղում են ինչպես թուրքերը, այնպես էլ ռուսները՝ թերևս հույս ունենալով վերականգնել ԽՍՀՄ օրոք եղած իրավիճակը: Ինքս վստահ եմ, որ այլևս անհնար է լինելու վերադառնալ անցյալ՝ անգամ այն դեպքում, եթե ՀՀ իշխանություններն անձնատուր լինեն փուչ խոստումների հմայքին: Մեր շուրջ նոր իրողություններ են ձևավորվում, և երկու-երեք տարի անց Հայաստանը միանգամայն նոր դիրքերից խոսելու հնարավորություն կստանա»,- այսպես ավարտեց խոսքը Արման Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում