Վերջին ժամանակներս Սելենա Գոմեսը բավականին փակ կյանք է վարում: Նա հազվադեպ է երևում հանրության առջև, չի հաճախում բարձրաշխարհիկ երեկույթներին, հազվադեպ է ֆոտոսեսիաների մասնակցում և գրեթե համերգներ չի տալիս՝ գրում է newsyou.info-ն:
Թե ինչ է կատարվում երգչուհու հետ դժվար է ասել. հնարավոր է՝ պատճառը երիկամի փոխպատվաստման վիրահատությունն է, որ նա կատարել է կամ էլ Ջասթին Բիբերի հետ բարդ հարաբերությունները:
Վերջերս նա ուշագրավ լուսանկար է տեղադրել Instagram-ի իր անձնական էջում: Լուսանկարը միանգամից գրավել է օգտատերերի ուշադրությունը և միանգամից արժանացել բազմաթիվ մեկնաբանությունների, ինչի պատճառով էլ երգչուհին արագ հեռացրել է այն սոցցանցից:













































