2007 թվականին հոգեբանական խնդիրների, ինչպես նաև թմրանյութի և ալկոհոլի օգտագործման պատճառով Բրիթնի Սփիրսը զրկվել էր երեխաների հանդեպ խնամակալության իրավունքից:
Որոշ ժամանակ անց հանրահայտ երգչուհին որոշել է ուղղվել: Նա ազատվել է վնասակար սովորություններից ու սկսել է սպորտով զբաղվել: Այդ մասին տեղեկացնում է marketium.ru-ն:
Դատարանը թույլատրել է երգչուհուն տեսնվել իր երեխաների՝ 12-ամյա Շոն Փրեսթոնի և 11-ամյա Ջեյդեն Ջեյմսի հետ:
Բրիթնին սիրում է կիսվել լուսանկարներով և տեսանյութերով այն մասին, թե ինչպես է նա անցկացնում հանգստյան օրերը իր երեխաների հետ:












































