Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար մեղադրվող Ստեփան Հակոբյանի գործով հրապարակվեց դատավճիռը:
Ստեփան Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել նախաքննության և դատաքննության ընթացքում:
Դատարանը Ստեփան Հակոբյանին մեղավոր ճանաչեց սպանությունը պատվիրելու համար և վերջին հաշվով դատապարտեց 15 տարի ազատազրկման:
Տուժող կողմը գոհ էր, որ Հակոբյանը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց, բայց դժգոհ էր, որ նա ցմահ ազատազրկման չդատապարտվեց:
Պաշտպանության կողմը կբողոքարկի դատավճիռը, որովհետև համարում է, որ Ստեփան Հակոբյանի մեղքն ապացուցված չէ:










































