Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Մոսկվայում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն

Դեկտեմբերի 7-ի առավոտյան Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց վանական համալիրի տարածքում կանգնեցված խաչքարի առջեւ տեղի է ունեցել ծաղիկների եւ ծաղկեփսակների զետեղման արարողություն՝ ի հիշատակ 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի: Երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը մասնկացեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, ռուսաստանյան պետական, հասարակական եւ մշակույթի ոլորտի հայտնի գործիչներ, հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ եւ մոսկվաբնակ հայեր:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդես է եկել ներկաներին հասցեագրված ելույթով՝ ընդգծելով աշխարհի տարբեր հատվածներից եւ, մասնավորապես, Ռուսաստանից Հայաստան ժամանած պետական այրերի, բազմաթիվ փրկարարների, կամավորների եւ անհատների աջակցության կարեւորությունն՝ աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացման եւ երկրաշարժի հետեւանքների վերացման գործում: Դեսպան Եսայանի խոսքով, տեղի ունեցած արհավիրքի հանդեպ անտարբեր չմնացին բարեկամ ռուս ժողովրդի բազմաթիվ նվիրյալ զավակներ, ովքեր օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին ստեղծված ծանր իրավիճակում:

Արարողությանը մասնակցող ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ, Ռուսաստանի գրողների միության գերագույն խորհրդի նախագահ Յուրի Վորոբյովը վստահեցրեց, որ տեղի ունեցածն առաջին իսկ պահից միավորել է բազմաթիվ մարդկանց, իսկ նախկին ԽՍՀՄ երկրներից եւ հարյուրից ավելի պետություններից ժամանած կամավորներն աղետի գոտում անձնվիրաբար մասնակցել են մարդկանց որոնման աշխատանքներին:

Նույն օրը ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնում ՌԴ ԱԻՆ նախարար Վլադիմիր Պուչկովի կողմից, ով եւս մասնակցել է Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին, «За содружество во имя спасения» եւ «За отличие в ликвидации ЧС» խորագրով մեդալներ են հանձնվեցին 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի փրկարարական աշխատանքների 25 մասնակցի՝ ՌԴ տարբեր քաղաքներից: «Փոխադարձ բարեկամություն՝ հանուն փրկության» մեդալով է պարգեւտրվել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:

Մեդալների հանձնման արարողությանը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յու.Վորոբյովը ներկաներին փոխանցել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վ.Մատվիենկոյի աջակցության խոսքերը: Այնուհետեւ հաջորդել են ԱԻՆ նախարար Վ.Պուչկովի, ՌԴ-ում ՀՀ դեսպանի եւ մեդալներով պարգեւտրված նվիրյալների ելույթները: Վ.Պուչկովն իր խոսքում հիշատակել է տեղի ունեցած արհավիրքի ողջ ողբերգությունն ու հազարավոր մարդկանց փրկության գործում առաջ եկած բարդությունները: «Երկրաշարժը լուրջ դաս էր մեզ եւ մեր գործընկերների համար: Հայաստանում տեղի ունեցած աղետի հետեւանքների վերացման փորձից ելնելով՝ 1990թ. ստեղծվեց ռուսական Փրկարարական կորպուսը, որի հիման վրա հետագայում ստեղծվեց ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը», – ասել է Վլադիմիր Պուչկովը: Նա նաեւ հայտնել է, որ երկու երկրների կառավարությունների մակարդակով համաձայնություն է ձեռք բերվել արտակարգ իրավիճակների արձագանքման ռուս-հայկական հումանիտար կենտրոնի ստեղծման վերաբերյալ:

Պաշտոնական մասին հաջորդել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Եսայանի առանձնազրույցը ՌԴ ԱԻՆ նախարար Վ.Պուչկովի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրության հարցեր:

Ազգային կենտրոնում կազմակերպվել է նաեւ շրջայց, որի շրջանակներում համապատասխան սարքավորումների միջոցով կապ հաստատվեց նաեւ ՀՀ ԱԻՆ համապատասխան գերատեսչության հետ:

Նշենք նաեւ, որ այս օրերին ինչպես Մոսկվայում, այնպես էլ ՌԴ տարբեր քաղաքներում հայ համայնքների եւ տեղի իշխանությունների կողմից անցկացվում են 1988թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված տարաբնույթ միջոցառումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում