Թբիլիսիում ավարտվել է «Ամենաերկար ձեռքսեղմում» ակցիան, որը տևել է 43 ժամ՝ հաղորդում է Interfax-ը:
Ակցիային մասնակցել է Երևանի մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Աջինյանը և նրա թուրք գործընկեր Դենիս Բարիշը՝ Թուրքիայի Մերսին քաղաքից:
Միջոցառումը կազմակերպվել է հայ և թուրք գործարարների և մշակույթի գործիչների նախաձեռնությամբ՝ TANGO Network-ի (Turkish and Armenian NGO’s Network) աջակցությամբ, որը միավորում է հայկական և թուրքական ոչ առևտրային կազմակերպությունները: Միջոցառման նպատակն է եղել ցուցադրել հարաբերությունների բարելավման հնարավորությունը Հայաստանի և Թուրքիայի միջև:
Այժմ կազմակերպիչները հայտ են նախապատրաստում Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար:








































