Մորիս Ադամս անունով ամերիկացի 8-ամյա տղան կանգնեցրել է ավտոմեքենաների հոսքը, որպեսզի օգնի ծեր կնոջը՝ տեղեկացնում է The Mirror-ը:
8-ամյա տղան մոր հետ երթևեկել է ավտոմեքենայով և նկատել է, որ ծեր կինը փորձում է բանուկ խաչմերուկի կողքի սանդուղքով բարձրանալ և ցանկացած պահի կարող է ընկնել:
Տղայի մայրը անմիջապես կանգնեցրել է մեքենան, և Ադամսը վազել է, կանգնել փողոցի մեջտեղում՝ կանգնեցնելով երթևեկությունը: Այդ պահից սկսած՝ նրան տեսանկարել են:
Այնուհետև երեխան մոտեցել է ծեր կնոջը և օգնել նրան բարձրանալու սանդուղքով:
Ավելի ուշ տեսանյութը հրապարակվել է Facebook-ում:
https://www.facebook.com/riley.duncan.54540/videos/2135360333405151/
Կես օրվա ընթացքում 3 հազար հավանում է ստացել և ավելի քան 15 հազար կիսում: Տղան նույնիսկ չի պատկերացրել, որ իրեն նկարահանում են:
Բարի գործի ականատեսներից մեկը լրագրողներին պատմել է, որ ինքը 100 դոլար է նվիրել տղային:









































