Իտալիայի նոր վարչապետ Ջուզեպե Կոնտեն երդման արարողություն իրականացրեց նախագահ Սերժո Մաթարելիի և իր կառավարության ներկայությամբ: Այս մասին հաղորդում է ANSA-ը:
Կոնտեից հետո երդվեցին նաև բոլոր 18 նախարարները, իսկ Իտալիայի նախագահը շնորհավորեց նրանցից յուրաքանչյուրին: Արարողության ավարտից հետո կառավարությունը ստանձնել է իր լիազորությունների ամբողջ փաթեթը:









































