Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որքան ցածր ջերմաստիճան է հարկավոր անկողնային փայտոջիլների ոչնչացման համար, հաղորդվում է հոդվածում, որը տպագրվել էJournal of Economic Entomology ամսագրում:
Այսպես, հետազոտողները պարզել են, որ այդ միջատներին ոչնչացնելու համար անհրաժեշտ է առնվազն 80 ժամ պահել -16°C ջերմաստիճանի պայմաններում:
Միևնույն ժամանակ, -20°C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում փայտոջիլներն ի վիճակի են գոյատևել 48 ժամվա ընթացքում:
Հետազոտողները առաջարկում են մարդկանց, որոնք տառապում են անկողնային փայտոջիլներից, որսալ միջատներին ու տեղադրել սառցարանում պլաստիկե տարայում ու թողնել 6 օր:









































