Պաուլա անունով աղջիկը Twitter-ում լոգասենյակում արված սելֆի է հրապարակել, որը շփոթության է մատնել օգտատերերին՝ գրում է lenta.ru-ը:
Օգտատերերի ուշադրությունը գրավել է ոչ թե աղջկա սեքսուալ տեսքը, այլ լոգասենյակի տարօրինակ հարդարանքը. նրանց զարմացրել է այն, որ զուգարանի թուղթը գտնվում է զուգարանակոնքից բավականին հեռու, և սրբիչի կախաձողը չգիտես ինչու տեղադրված է ջրահեռացման բաքի տակ:
https://twitter.com/Paula1Sophia/status/999837388951171073?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Flenta.ru%2Fnews%2F2018%2F06%2F01%2Fstrange%2F
Այս տարօրինակ ներքին հարդարանքն էլ պատճառ է դարձել, որ լուսանկարը լայն տարածում է գտել սոցցանցում և արժանացել բազմաթիվ մեկնաբանությունների:
Օգտատերերին հուզել է հարցը, թե ով է նման վերանորոգման հեղինակը, նրանք նաև խորհուրդ են տվել աղջկան վերակառուցել լոգասենյակը:








































