Արտերկրում գտնվող զինակոչիկներին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վերադառնալ հայրենիք և մեկնել զինծառայության, արդեն իսկ արձագանքողներ կան: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Այո, ունենք դիմումներ արտերկրում գտնվող մեր հայրենակիցներից, բայց գործերը դիտարկվել են անհատական։ Նաև վարչապետը հանձնարարական է տվել, որ հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների պարագայում, որոնք ցանկություն կհայտնեն ծառայել մեր Զինված ուժերում, հեշտացված ձևով հետախուզումը ավարտվի և նրանք զինակոչվեն»,- ասաց նախարարը:











































