Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է չմասնակցել ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հրաժեշտի արարողությանը: Այս մասին գրում է The Jerusalem Post թերթը:
Վարչապետի աշխատակազմում հայտնել են, որ դա արվել է տնտեսելու նպատակով: Նման կարճաժամկետ պաշտոնական այցի համար ծախսերը, ընդ որում՝ այնպիսի վայրում, որտեղ կհավաքվի մարդկանց մեծ քանակություն, զգալիորեն ավելի շատ են, քան նախատեսվում է պետության ղեկավարի նման այցերի համար:
Նախնական տվյալներով՝ մեկնելու համար ծախսերը կարող էին կազմել 7 մլն շեքել (1.46 մլն եվրո):








































