«Ինչպես բոլոր մարզերում, Արարատի մարզում էլ ՀՀԿ-ի ազդեցությունը մեծ է եղել, բայց այսօր արդեն մաս-մաս հետ է քաշվում այդ ազդեցությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ հավելելով, որ ունեն նաև ՀՀԿ-ն լքած համայնքապետեր:
Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում են աշխատել գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև առողջապահության, կրթության՝ բոլոր ուղղություններով. «Չի լինելու որևէ գերակա ուղղություն, և անտեսվեն մյուս ուղղությունները»:
Մարզպետը տեղեկացրեց նաև, որ համայնքապետերից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցված:
Մանրամասները՝ տեսանյութում:











































