«Մեր առաջին քայլերը լինելու են կառավարման նոր մշակույթի՝ բացառապես օրենքով և Սահմանադրությամբ առաջնորդվելը և քաղաքական թիմի՝ կառավարության ծրագիրը ճշտությամբ մեր մարզերում պրոյեկտելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ եթե ժողովուրդը որոշի, որ որևէ ընտրովի համայնքապետ չպետք է այլևս տնօրինի համայնքային ռեսուրսներին և ներկայացնի իր շահերը համայնքապետի դերում, «ապա մենք այդ պարագայում անզոր ենք»:
«Իմ խնդիրն է մեր մարզում միջին վիճակագրական բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու»,- նշեց նա՝ հավելելով, որ տարբեր գործարարների հետ հարաբերությունները կարգավորվելու են բացառապես օրենքով:
Մանրամասները՝ տեսանյութում:











































