Reddit ժամանցային հարթակն ԱՄՆ-ում ամենատարածված կայքերի ցանկում Facebook սոցկայքից առաջ է անցել։ Դա Է վկայում Alexa ընկերության վարկանիշը, ընկերություն, որը պատկանում Է Amazon-ին։
Նախնական տվյալների համաձայն՝ Reddit-ը Facebook-ին հետ Է մղել չորրորդ հորիզոնական: Հինգերորդ տեղը զբաղեցրել Է Amazon-ը: Միջին հաշվով օրական օգտատերերը Reddit-ում անցկացնում են 15 րոպե, մինչդեռ Facebook-ում՝ գրեթե 11 րոպե, իսկ Amazon-ում՝ յոթուկես րոպե: Առաջին երկու հորիզոնականներն զբաղեցնում են Google-ը եւ նրան պատկանող YouTube տեսահոսթինգը:
Այդ երկու կայքերից յուրաքանչյուրում օգտատերերն օրական միջին հաշվով անցկացնում են յոթական եւ ութական րոպե: Avexa-ի վարկանիշը ձեւավորվում Է ամսական շրջանառության հիման վրա՝ հաշվի առնելով օրվա ընթացքում դիտված Էջերի թիվը եւ միջին հաճախումը: Մինչդեռ համաշխարհային վարկանիշում Reddit-ը գտնվում Է վեցերորդ, իսկ Facebook-ը՝ երրորդ հորիզոնականում։









































