Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ծառայողական մեքենաները 2016-ից հետո կրճատվել են շուրջ 50-ով

Վերջին երեք տարում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 49-ով: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ տեղեկացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: «2017-ին միջոցներ են բյուջետավորվել 915,  2018-ին՝ 902 , իսկ 2016-ին, եթե չեմ սխալվում, 951 ծառայողական մեքենաների համար»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Պաշտոնյայի խոսքով՝ հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից 1 լուման էլ նշանակություն ունի, բայց պետք է հաշվի առնել, որ տրանսպորտային միջոցը երբեմն աշխատանքային գործիք է, ինչպես, օրինակ, քննչական գործողությունների ժամանակ: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ծառայողական մեքենայով եմ եկել, կարող եմ և դրանով չգալ, բայց այստեղ խնդիրն այն է, որ որդեգրվող մոտեցումը բոլորի համար ընկալելի ու ընդունելի լինի, որ վստահության աստիճանը բարձրացնենք»,-նշեց նախարարը:

Միքայել Մելքումյանը նշեց, որ ինքը դեմ չէ ծառայողական մեքենաներ պահելուն, քանի որ հասկանում է, որ դա նաև ներկայացուցչական դասի պայման է, պարզապես ուզում է հասկանալ կառավարության կողմից կա՞ օպտիմալացման որդեգրված սկզբունք: Միքայել Մելքումյանը նաև նշեց, որ 2016-ից կրճատված շուրջ 50 մեքենան, հավանաբար, շարքից դուրս եկածներն են, ինչին արձագանքելով՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 50-ը չափաքանակի կրճատումն է, դրանք չեն վերաբերում շարքից դուրս եկած մեքենաներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում