Թաիլանդում ընդդիմությունը չի հրաժարվի դեկտեմբերի 9-ին «խաղաղ հեղափոխություն» կատարելու իր ծրագրերից, ինչ է թե՝ վարչապետ Յանգլակ Չինավատը որոշել է Ազգային ժողովը (խորհրդարան) ցրել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ցուցարարների առաջնորդ Սուտեպ Տաուգսուբանին:
«Միևնույն է՝ մենք դեռ չենք հասել մեր նպատակին, այնպես որ՝ մենք կշարունակենք դեպի Կառավարության տուն երթը: Մեր նպատակը խորհրդարանի լուծարումը չէ»,- ասել է նա:
Ավելի վաղ նա մի քանի անգամ հրապարակավ խոստովանել է, որ նոր ընտրությունների դեպքում «Չինավատի մարդիկ կրկին իշխանության գլուխ կգան»: Չինավատի ընտանիքի ստեղծած քաղաքական կուսակցությունները 2001-ից ի վեր ոչ մի անգամ չեն պարտվել Թաիլանդի ընտրություններում:







































