ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Դեն Հելմերը հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփն այնպիսի սպառնալիք է ներկայացնում, ինչպես «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորման նախկին պարագլուխ Ուսամա բեն Լադենը։ Այս մասին գրում է USA Today պարբերականը։
«9/11-ի ահաբեկչությունից հետո ամերիկյան դիվանագիտությանն ամենամեծ սպառնալիքը Սպիտակ տանն է ապրում»,-հայտարարել է Հելմերը։
Քաղաքական գործիչը հավելել է, որ «ոչ ոք, նույնիսկ նախագահը, չի կարող օրենքից վեր լինել»։
Հունիսի 12-ին կայանալիք ընտրություններում Հելմերը Վիրջինա նահանգի տասներորդ ընտրատեղամասից առաջադրվել է կոնգրեսի պատվիրակի պաշտոնում։









































