Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Գեներալ Մանվելը բարի կամք չի դրսևորել. նա սադրանք է հրահրում

Երեկ մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է հեղափոխություն անել վերևից՝ չցանկանալով, որ այն տեղի ունենա ներքևից: Գրել էինք, որ երեկ, նրա նախաձեռնությամբ, ապամոնտաժվել են Էջմիածին քաղաքի տարբեր փողոցների վրա տեղադրված արգելաձողերը (շլագբաում), մոտ 10 հատ: Այդ արգելաձողերը դրված էին Գրիգորյանի տան, նրան պատկանող համալսարանի, քաղաքապետարանի տարբեր հատվածներում: «Մնում է, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվի նաև իր մյուս հակաօրինական գործողություններից՝ ինչպիսին, օրինակ, իր կողմից արգելված վայրերում կայանված մեքենաների անվադողերի իջեցումն է, քաղաքացիների ահաբեկումը և ծեծ ու ջարդը»։

Արձագանքելով մեր այս հրապարակմանը, Էջմիածնի բնակիչներն այսօր մեզ հետ զրույցում նշեցին, որ այդ արգելաձողերի հեռացումը գեներալ Մանվել Գրիգորյանի բարի կամքի դրսևորումը չէ, այլ նրա կողմից հերթական սադրանք։ «Ոչ մի բարի կամքի դրսևորւմ, սեփական նախաձեռնություն չի եղել Մանվելի կողմից։ Ես դիմում եմ ներկայացրել ոստիկանություն։ Ոստիկանությունն է զբաղվել այդ հարցով։ Տարբեր տեղերից արգելաձողերը հեռացվել են։ Մասնավորապես, լիարժեք հանվել են այն հատվածում, որտեղ խաղահրապարակն է։ Հիմա խաղահրապարակի կողքերից ամբողջությամբ հանել են այդ արգելաձողերը ու այդտեղ սադրանքներ են իրականացվում։ Պարբերաբար ինչ-որ մեքենաներ են մտնում այդ տարածք ու շատ արագ ու անկանոն երթևեկում են։ Դա արվում է մի նպատակով, որ ժողովրդին ցույց տան, թե տեսեք՝ փողոցները բացեցին, արգելաձողերը հեռացվեցին խաղահրապարակի մոտից, տեսեք, թե ինչ է կատարվում, և ինչ վտանգավոր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի բնակիչ Արսեն Պետրոսյանը։ Նրա խոսքերով, սակայն, այն փողոցները, որտեղ արգելաձողերի հեռացումից հետո հնարավոր չէր լինի նման սադրանքներով վախեցնել մարդկանց, դեռևս շարունակում են փակ մնալ։ «Ես ոստիկանությունից էլ դեռևս պատասխան չեմ ստացել, որ լրիվ աշխատանքն արված է և փողոցները բաց են։ Դրանից բացի՝ տեղեր կան, որ Մանվելը արգելաձողերը հանել է ձևական, բայց ամբողջ փողոցի վրա մեքենաներ է կանգնեցրել, որ երթևեկելի չլինի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին պատկանող համալսարանի տարածքին, ապա, Պետրոսյանի խոսքերով, այդ տարածքից ևս հանված են արգելաձողերը, բայց մեքենաներ կայանելու պատճառով Գրիգորյանները շարունակում են տարածքը փակ պահել։

Արսեն Պետրոսյանի խոսքերով՝ իրենք հետևողական են լինելու, որ օրինական ճանապարհով քաղաքի բոլոր արգելաձողերը հանվեն, որից հետո արդեն նորից օրինական ճանապարհով արգելաձողեր կտեղադրվեն այնտեղ, որտեղ անհրաժեշտ լինի և պահանջեն բնակիչները։ «Թե չէ, այն գործընթացը, որը հիմա իրականացվում է, լրիվ սադրանք է՝ ցույց տալու համար, թե իրենք սկզբից ժողովրդի անվտանգության մասին են մտածել, բայց հիմա բնակիչների դիմումների հիման վրա արգելաձողերը հանվում են՝ վտանգելով նույն բնակիչների կյանքը, անվտանգությունը։ Բայց իրականում գեներալ Մանվելը այդ արգելաձողերը դրել էր, որ իրա համար լավ լիներ, երբ ուզենար՝ բացեր, գնար սրճարան իր շքախմբով, դուրս գար, մենակ իր մեքենաները կանգնեին։ Հիմա էլ իր տան դիմաց արգելաձողերը հանել է, բայց մեքենաներ է կանգնեցրել, որ երթևեկելի չլինի ճանապարհը, և այդտեղով մեքենաներ չանցնեն»,- նշեց Արսեն Պետրոսյանը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից և երկրում իշխանափոխությունից հետո շատ է խոսվում նաև Էջմիածնում «հեղափոխության» մասին, որպեսզի քաղաքն ազատվի Գրիգորյանների իշխանությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում