Tuesday, 30 06 2026
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

Հայաստանի նոր զենքն ու խաղաքարտը. հզոր էներգիա և նոր բնույթ

Մայիսի 31-ին ավարտվեց Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Վրաստան, որտեղ նա գտնվեց բավականին հագեցած թե՛ միջպետական, թե՛ ըստ էության համահայկական գրաֆիկով: Միջպետական այցի հանգամանալից և բովանդակային մանրամասներին թերևս հնարավոր կլինի տեղեկանալ առաջիկայում, իսկ մինչ այդ հարկ է թերևս ընդգծել Նիկոլ Փաշինյանի արդեն երկրորդ արտերկրյա այցի ընթացքում նշանային կերպով դրսևորվող մի հանգամանք, որը պայմանականորեն կարող ենք դիտարկել հենց իբրև համահայկական գրաֆիկ:

Խոսքը տեղերում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին է: Իհարկե, նմանօրինակ հանդիպումները եղել են նաև Սերժ Սարգսյանի արտերկրյա այցերի մասը, հայկական համայնքի հետ մասնավորապես Վրաստանում հանդիպել էր նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, հանդիպել էր նաև Ռուսաստանում: Սակայն Նիկոլ Փաշինյանի թե՛ Սոչիում, թե՛ Վրաստանում հայկական համայնքի հետ ունեցած հանդիպումների մասով չկա Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հանդիպումների հետ համեմատության նշույլ, եզր անգամ:

Եվ խնդիրը ոչ միայն այն չէ, որ ի տարբերություն, օրինակ, Սարգսյանի ու Կարապետյանի՝ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները, այսպես ասած, գծված դահլիճային չեն, այլ բացօթյա, ազատ մասնակցությամբ, այլ նաև աչքի են ընկնում, անասելի, ահռելի էներգետիկայով, որ տպավորիչ է անկասկած ոչ միայն Հայաստանի քաղաքացիների դիտանկյունից, այլ նաև այն երկրների իշխանությունների, ուր այցելել է Փաշինյանը, ու որոնց հետ վարում է միջպետական բանակցություններ:

Եվ այս իմաստով է նաև համահայկական գրաֆիկի գործոնը Հայաստանի նոր իշխանության արտերկրյա այցերում և արտաքին հարաբերություններում դառնում ամենևին ոչ զուտ արարողակարգային, այլ ստանում, ըստ էության, արտաքին և ներքին քաղաքական բնույթ՝ նոր իշխանությանը ուժեղացնելով թե՛ արտաքին հարցերում, թե՛ ներքին վերափոխումների խնդրում: Եվ սա նոր իրավիճակում Հայաստանի պետական քաղաքականության խաղաքարտերի տրցակում կամ զինանոցում մի գործոն է, որը բազմապատկում է հայկական պետականության ներուժը թե՛ ռեգիոնալ, թե՛ աշխարհաքաղաքական շրջանակում:

Խնդիրն այստեղ այն է, թե ինչքանով արդյունավետ կօգտագործվի այդ կարևորագույն հանգամանքը քաղաքականության թե՛ ներքին, թե՛ արտաքին արդյունավետությունը զգալի բարձրացնելու համար, թե՛ տարբեր երկրների հետ երկկողմ միջպետական հարաբերություններում, թե՛ միջազգային կառույցներում, թե՛ մասնավորապես Արցախի ու անվտանգության առանցքային խնդիրներում:

Նիկոլ Փաշինյանը երկու արտերկրյա այց է կատարել՝ աշխատանքային այց Սոչի և պաշտոնական այց Վրաստան, և այդ երկու այցերի ընթացքում տեղի են ունեցել տեղի հայ համայնքների հետ մեծ էներգետիկայով հանդիպումներ, որոնք բացի Հայաստանի իշխանության և սփյուռքի աննախադեպ վստահության ցուցիչ լինելուց, նաև ցուցիչ են այն բանի, որ Հայաստանում տեղի ունեցածը գործնականում չի ամբարված միայն Հայաստանում, և ըստ այդմ՝ թավշյա հեղափոխության էներգետիկան ու ներուժը, ըստ էության, շատ ավելին է, քան կարող է թվալ միայն Հայաստանի շրջանակում, և տեղի ունեցողը ցանցային է իր բնույթով ոչ միայն ներհայաստանյան, այլ նաև, ըստ էության, արտաքին իմաստով: Ցանց, որի առանցքում հայկական պետությունն ու պետականությունն է, որն այդ ցանցային իրողության շնորհիվ ստանում է միջազգային սուբյեկտության լիովին նոր, միաժամանակ սպասված բնույթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում