Դանիայի խորհրդարանը կողմ է քվեարկել հասարակական վայրերում դեմքը ծածկող գլխանոցներն արգելելու կառավարության առաջարկությանը: Այդ մասին հայտնել Է Դանիայի DR ռադիոն:
Պարզաբանվում Է, որ առաջարկության օգտին քվեարկել Է 75 պատգամավոր, դեմ՝ 30-ը: Արգելքն ուժի մեջ կմտնի այս տարվա օգոստոսի 1-ին: Որպես դեմքը լրիվ ծածկող գլխանոցների օրինակներ են նշվում նիքաբը, «բուրքա» քողը, ինչպես նաեւ «բալակլավա» դիմակ-գլխարկները, որոնք բաց են պահում սոսկ աչքերն ու բերանը:
Արգելքի խախտումն առաջին անգամ առաջարկվում Է պատժել հազար դանիական կրոն (157 դոլար) գումարի տուգանքով, առավելագույն տուգանքը կարող Է լինել մինչեւ 10 հազար կրոն (1568 դոլար) կրկնական խախտման դեպքում: Օրենքը բուռն բանավեճեր Է հարուցել Դանիայի քաղաքական գործիչների եւ տարաձայնություններ՝ կառավարության անդամների շրջանում:









































