ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի վրա խոշոր չափի տարօրինակ օղակ է հայտնվել: Այդ մասին տեղեկացնում է Esoreiter-ը:
Մայիսի 25-ին տեղի բնակիչը փողոց է դուրս եկել և հանկարծ երկնքում նկատել է կատարելապես հավասար շրջանաձև ամպի գոյացություն: Ցնցված ականատեսը շտապել է նկարահանել տեսածը իր սմարթֆոնով:
Տեսանյութը հայտնվել է YouTube-ում, ինչից հետո օգտատերերը փորձել են բացատրություններ գտնել երևույթի վերաբերյալ:
Մեկնաբանողներից ոմանք համարել են, որ գոյացության պատճառը Ալյասկայում գտնվող HAARP գիտահետազոտական կենտրոնն է, որն իբրև թե հնարավորություն է տալիս ամերիկացիներին կարգավորել եղանակը և մթնոլորթային երևույթները, բայց իրականում հանգեցնում է անոմալիաների:
Այլ մեկնաբանողների կարծիքով՝ խոսքը ՆԱՍԱ-ի «երկնագույն ճառագայթ» ծրագրի մասին է, որի նպատակը մարդկանց գիտակցության վրա ազդելն է և այն կառավարելը:







































