Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Մութ անցյալի ուրվականը. ամեն ինչ հերթով

«Ալեքս Գրիգ» ընկերության գործունեության վերաբերյալ ԱԱԾ հայտնի հայտարարությունից ու տեղեկություններից հետո հանրային շատ շրջանակներ են արդարացիորեն նկատում, որ իրականում մեծ վերապահումով է հնարավոր խոսել բացահայտումների մասին, քանի որ, խոշոր հաշվով, գրեթե բոլորին էր հայտնի, թե ինչ մեխանիզմով են աշխատել խոշոր օլիգարխներն ու պետությունը, ինչ պայմանավորվածություններով, ըստ այդմ բոլորին հայտնին բարձրաձայնելն ու, այսպես ասած, ֆորմալ իրավական ընթացակարգի ներքո բերելը այդքան էլ ցնցող կամ խոշոր բացահայտում չէ: Իրականում, առերևույթ ամեն ինչ հենց այդպես էլ կա: Խնդիրը սակայն այն է, որ տվյալ պարագայում շատ կարևոր է հասկանալ իրողությունների քաղաքական կոնտեքստը և չմոռանալ, որ ամենը տեղավորվում է թավշյա հեղափոխության շրջանակում:

Ըստ այդմ, ուժը տվյալ պարագայում միայն ու միայն միջոց է, ոչ թե նպատակ, հետևաբար, ուժային լծակները գործադրվում են առավել լայն նպատակին հասնելու համար: Իսկ քանի որ առավել լայն նպատակը Հայաստանում հեղափոխական գործընթացի սահուն, անցնցում, ոչ շոկային շարունակությունն ու տրամաբանական ավարտին հասնելն է՝ ամբողջական համակարգափոխությամբ, ապա ուժի կիրառումը այս դեպքում պետք է այնքանով, որքանով կարիք կա հաղթահարել հնարավոր դիմադրությունն ու նաև քաղաքական հենց այդ խորքային կոնտեքստի չըմբռնվածությունը: Հետևաբար, եթե՝ թե սա ինչ բացահայտում, բոլորը գիտեին, այ պետք է բացահայտել առանձին անձանց հարստության անցյալի մութ էջերը և այդ կարգի այլ համատեքստով դատողությունները, զուտ տեսաբանության մասով, իրավիճակի դիպուկ գնահատական են, պրակտիկ առումով դրանք հաշվի չեն առնում քաղաքական կոնտեքստն ու ձևակերպված երկարաժամկետ նպատակները: Ըստ այդմ, «մութ անցյալ» բացահայտելու պահանջները, անկախ բուն շարժառիթից, մեծ հաշվով պարունակում են թավշյա հեղափոխությանը խորքային քաղաքական նպատակներից շեղելու վտանգ: Բանն այն է, որ թե զուտ մասնագիտա-գերատեսչական, թե քաղաքական առումներով, ռացիոնալ, պրագմատիկ հարթության մեջ առանցքային է հենց ներկայիս ռեժիմում աշխատող կոռուպցիոն սխեմաների գործողությունը դադարեցնելը, թեկուզ բոլորի համար պարզ, սակայն իրավականորեն չգնահատված երևույթները գնահատելն ու, ըստ այդմ, իրավական ընթացակարգի դաշտ բերելը: Որովհետև ավելի հեռուն գնալ և արմատներին հասնելու համար կպահանջվի արդեն նպատակների փոփոխություն: Իսկ եթե թավշյա հեղափոխությունը նպատակների մի համախումբը ամբողջապես չսպասարկած շարժվի արդեն նպատակային այլ համախմբի ուղեծրով, դա կլինի թե՛ ուժերի իռացիոնալ վերաբաշխում, թե՛ նաև անհասկանալի կլինի հանրության համար:

Ըստ այդմ, կոռուպցիայի դեմ պայքարում նոր կառավարության գործողությունների արդյունավետության և անկեղծության, հետևողականության գնահատման ելակետերը պետք է լինեն ներկայում, առնվազն առաջիկա տեսանելի ժամանակահատվածի համար: Դա կլինի նոր կառավարությունից հանրային թե՛ սպասելիքների ու ակնկալիքների, թե՛ միաժաանակ պահանջների արդյունավետ բալանսավորում, որը միայն ու միայն կնպաստի ընդհանուր թավշյա հեղափոխության գործընթացի դրական հաշվեկշռի արմատավորմանը, արդեն կառավարման ոլորտում կոնկրետ քայլերի վիճակագրության և շոշափելիության տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում