Saturday, 08 06 2024
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

Հեղափոխության ամենավտանգավոր հակառակորդը՝ ճակատագրով

Ինչպես գործող կառավարության՝ հեղափոխական կամ ժամանակավոր կառավարության, այնպես էլ առաջիկա արտահերթ ընտրությունների ամենավիճելի հարցերից մեկը Գագիկ Ծառուկյանի ներգրավվածության հարցն է։ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կոալիցիոն կամ համաձայնության ներկայիս կառավարությունը որևէ կերպ չի համապատասխանում կամ չի աղերսվում հակաօլիգարխիկ պայքարի, քաղաքականությունն ու բիզնեսը տարանջատելու փաշինյանական խոստմանը։ Մյուս կողմից հասկանալի է՝ դա գոյություն ունեցող իրողությունների հետ հաշվի նստելու ռեալ պոլիտիկի դրսևորում է, որից Փաշինյանը կա՛մ կարող էր խուսափել շատ մեծ դժվարությամբ, կա՛մ չէր կարող ընդհանրապես։

Հասկանալի է նաև, որ Ծառուկյանը, լինելով օլիգարխիկ համակարգի ամենակարկառուն դեմքերից մեկը, այդուհանդերձ տարբերվում է մյուսներից։ Տարբերվում է նրանով, որ ոչ թե միայն անձամբ կամ մեկ-երկու պատգամավորով է ներկայացված Ազգային ժողովում, այլ ունի խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ խմբակցությունը, որը փաստորեն ակամայից դարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հենարանը վարչապետ դառնալու ճանապարհին ու դրանից հետո։ Բայց հենարան լինելով այսօր՝ ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի ու հեղափոխության, ավելի լայն իմաստով՝ Նոր Հայաստանի մրցակիցն ու հակառակորդն է լինելու արդեն ընտրական ցիկլում։ Ու այդպիսին լինելով՝ կամա թե ակամա ԲՀԿ-ն դառնալու է հակահեղափոխության հիմնական լոկոմոտիվ ուժը, որքան էլ այսօր որպես հակահեղափոխականներ ներկայացվում կամ համարվում են ՀՀԿ-ն ու նրա արբանյակները կամ Ռոբերտ Քոչարյանն ու նրա արբանյակները։

Իրականում Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի հեշտ է չեզոքացնել ՀՀԿ-ի ու Քոչարյանի հակահեղափոխականությունը, քան այն հակահեղափոխականությունը, որը քաղաքական պայքարի անվան տակ բխելու է «Բարգավաճ Հայաստան»-ից։ Ընդ որում, ԲՀԿ-ն այս իմաստով որոշակիորեն երկակի նշանակություն ունի, քանի որ տակավին փակված չի կարելի համարել նրա առնչակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ։

Այսպիսով՝ ԲՀԿ-ն երկու ճակատներով է հանդես գալու կամ արդեն իսկ գալիս՝ որպես հակահեղափոխության գեներատոր՝ մեկը որպես ԱԺ-ի մեծությամբ երկրորդ խմբակցությունը, մյուսը՝ որպես Քոչարյանի ստեղծած ու այդպես էլ Քոչարյանի քաղաքական նպատակները մինչև վերջ չսպասարկած քաղաքական ուժ։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ներքին խնդիրը լինելու է, իսկ գուցե արդեն իսկ է՛ ԲՀԿ-ն, որն, ի դեպ, նաև արտաքին շերտ կարող է ունենալ։

Մշտապես Ռուսաստանի հանդեպ ընդգծված ջերմ վերաբերմունք ունեցող ու ամենայն ռուսականի հանդեպ լոյալ Գագիկ Ծառուկյանը արտահերթ ընտրություններում կարող է փորձել ստանալ Մոսկվայի աջակցությունը՝ մեծամասնություն ձևավորելու ու հեղափոխության հաղթանակը փոշիացնելու համար։ Հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ հավասարակշիռ է Ռուսաստանի հանդեպ, միևնույն է՝ Կրեմլում չի ընկալվել, ընկալվում և ընկալվելու որպես յուրային՝ ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, որը այդ հարցում կարող է օգտագործել նաև Ռոբերտ Քոչարյանի գործոնը։

Եվ ի վերջո, Ծառուկյանը կարող է փորձել իշխանության գալ ՀՀԿ-ի, այսօրվա կոալիցիոն մյուս գործընկեր ՀՅԴ-ի և «հեղափոխությունից այլ քաշվածների» հետ միավորում ստեղծելով։ Ի վերջո, Գագիկ Ծառուկյանն ինքը հեղափոխության զոհ է, քանի որ այլևս չի ունենալու այն ինդուլգենցիաները, որոնք ուներ Սերժ Սարգսյանի իշխանության պայմաններում։

Նիկոլ Փաշինյանը սկսել է օրինականության հաստատում պետության կենսագործունեության՝ գրեթե առանց բացառության բոլոր ոլորտներում, ինչի արդյունքում բոլոր հարաբերություններն այլևս կարգավորվելու են միայն ու բացառապես Սահմանադրությամբ ու օրենքներով։ Իսկ դա ամենամեծ վտանգն է նախկին համակարգի համար, որի հետ օրգանապես կապված է նաև Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության կամ կոալիցիոն այսօրվա գործընկերը։

Մյուս կողմից՝ իրավիճակի նրբությունն այն է, որ այդ վտանգը չեզոքացնելու, օրինական ճանապարհով չեզոքացնելու Նիկոլ Փաշինյանի հնարավորությունները խիստ սահմանափակ են, եթե չասենք՝ անհնարին։ Նա չի կարող և վստահաբար չի ցանկանա Գագիկ Ծառուկյանին կոպտորեն, հակաօրինական ճանապարհով արգելել զբաղվել քաղաքականությամբ, ինչպես վարվեց Սերժ Սարգսյանը 2015-ին։ Իսկ արգելելու հնարավորության բացակայությունը նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանն այս կամ այն ձևաչափով մասնակցելու է ընտրություններին։ Չարյաց փոքրագույնը կլինի թերևս այն, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցի բացառապես քաղաքական դեմքերից կազմված ցուցակով, թեև խորքում դրանից խնդրի էությունն ու վտանգավորությունը չեն փոխվի։

ԲՀԿ-ականներն արդեն այսօր հայտարարում են, որ պատրաստվում են մեծամասնություն ձևավորել արտահերթ ընտրություններում։ Դա նշանակում է պատերազմ հայտարարել հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին։ Ընդ որում, եթե ԲՀԿ-ին դա հաջողվի, ապա այդպիսով կփոշիանա մայիսյան հեղափոխության՝ Հայաստանի զարգացման համար բացված աննախադեպ հնարավորությունը։ Իսկ եթե ԲՀԿ-ն ընտրություններում զբաղեցնի երկրորդ տեղը, ապա կշարունակի լինել ընդդիմություն արդեն նոր հեղափոխական իշխանությանը։

Ինչպիսի՞ն կլինի ԲՀԿ-ն նոր Հայաստանի նոր ընդդիմության դերում՝ այս պահին դժվար է ասել, հատկապես, երբ դեռ հայտնի չէ՝ ինչ ցուցակով, բովանդակային իմաստով է ԲՀԿ-ն գնալու ընտրությունների։ ԲՀԿ-ին ամենահոգեհարազատը այլընտրանքի կարգավիճակն էր, որով այն գոյատևեց տարիներ շարունակ։ Ընդդիմության կարգավիճակը, իրական ընդդիմության կարգավիճակը ըստ ամենայնի հակացուցված է ԲՀԿ-ին, քանի որ այդ դերում ԲՀԿ-ի ՕԳԳ-ն գրեթե զրոյական է։ ԲՀԿ-ի մոտ ստացվում է լինել կա՛մ իշխանության մաս, կա՛մ իշխանության համար կատարել բուֆերի դեր՝ այլընտրանքի կարգավիճակում։

ԲՀԿ-ի մասով Նիկոլ Փաշինյանի նվազագույն ծրագիրը պետք է լինի այդ դերից ավելին թույլ չտալը։ Այլապես հեղափոխությունը կարող է պարտվել ոչ թե ռևանշիստներին, այլ ԲՀԿ-ին, որն, ի դեպ, կարող է հեղափոխության դեմ պայքարել՝ ներառելով նաև ՀՀԿ-ական ռևանշիստներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում