Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին երկրում քաղաքական ճգնաժամի պայմաններում զսպվածություն ցուցաբերել, ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
«Նախագահ Բառոզուն հեռախոսազրույց է ունեցել նախագահ Յանուկովիչի հետ, որպեսզի կրկին ընդգծի ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ բանակցությունների միջոցով քաղաքական որոշում գտնելու անհրաժեշտության մասին: Նա կրկնել է քաղաքացիական իրավունքների և առավելագույն զսպվածություն ցուցաբերելու կոչերը»,- ասվում է փաստաթղթում:
Բառոզուն ավելացրել է նաև, որ ԵՄ-ը պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, երբ Ուկրաինան կկատարի նրա առջև դրված պայմանները: