Friday, 03 07 2026
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան

ՄԻՊ-ը բացահայտել է կալանավորված անձանց իրավունքների խախտումներ՝ կապված ազգականների տեսակցությունների հետ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների քննարկման, ինչպես նաեւ մշտադիտարկման աշխատանքների արդյունքում վեր են հանվել կալանավորված անձանց իրավունքների խախտումներ կապված մերձավոր ազգականների հետ տեսակցությունների արգելման հետ:

Նշված խախտումները բացառելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը եւ Արդարադատության նախարարությունը համատեղ մշակել են օրենսդրական նախագծերի փաթեթ, որը դրվել է հանրային քննարկման:

Մասնավորապես, ներկայում կալանավորված անձի հետ մերձավոր ազգականի տեսակցությունների արգելումը նախաքննության մարմնի պրակտիկայում, որպես կանոն, չունի հիմնավորում: Կիրառվում է առանց կոնկրետ ժամկետ նշելու: Ավելին, այդ հարցով նույնիսկ որոշում չի կայացվում: Վարույթն իրականացնող մարմինը բավարարվում է քրեակատարողական հիմնարկ գրություն հասցեագրելով:

Ակնհայտ է, որ այս իրավիճակը պարունակում է կամայականության ռիսկեր եւ ենթակա է վերացման: Այդ արգելքներն առանձին դեպքերում ունենում են կալանավորված անձանց լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ:

Հստակ է, որ նախաքննության փաստն ինքնին հիմք չէ արգելելու համար կալանավորված անձի տեսակցությունը, օրինակ՝ իր երեխայի, ամուսնու կամ ծնողի հետ: Նման արգելքի ցանկացած դեպք յուրաքանչյուր պարագայում պետք է ստանա պատշաճ հիմնավորում՝ անհատական մոտեցմամբ, ինչպես նաեւ սահմանափակված լինի կոնկրետ ժամկետներով:  Սկզբունքային է նաեւ այն, որ այդպիսի որոշումները չեն կարող կայացվել քննիչի կողմից: Յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել նաեւ կալանավորված անձի հոգեկան վիճակը, նրա կողմից հնարավոր ինքնավնասման կամ ինքնասպանության հավանականությունը, եթե արգելվի տեսակցությունն ընտանիքի հետ:

Պաշտպանը բարձր է գնահատում նոր ձեւավորվող այս պրակտիկան Արդարադատության նախարարության հետ, որն ուղղված է համակարգային մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում