Saturday, 08 06 2024
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան

Կարեն Կարապետյանի ապօրինի հարկահավաքությունը պետք է կասեցվի

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը երեկ խորհրդարանում հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ, թե արդյոք կան քննարկումներ գազի ներտնային համակարգը վերացնելու ուղղությամբ, թե ոչ: Նա ասել է, որ այդ համակարգը, ամենայն հավանականությամբ, կշարունակի գոյություն ունենալ: Մենք գրել էինք, որ հայ սպառողները ի վերջո կազատվեն Կարեն Կարապետյանին և իր գազային կլանին տարիներ շարունակ հարկ վճարելու չափազանց նվաստացուցիչ ավանդույթից: Բայց նաև ավելացրել էինք, որ գազամատակարարման ներտնային համակարգի նկատմամբ վերահսկողությունը կարող է անցնել Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Այն, որ Կարեն Կարապետյանը, զբաղեցնելով «ՀայՌուսգազարդ»-ի տնօրենի պաշտոնը, նոր հարկատեսակ է սահմանել հայ սպառողների համար, փաստ է: Նա ըստ էության զբաղվել է պետականորեն հովանավորվող ռեկետով, որովհետև սպառողները վճարել են մի ծառայության համար, որը, իրականում, նրանց չի մատուցվել: Բայց որևէ մեկը չի կարողացել հրաժարվել այդ ծառայությունից, որովհետև սպառնացել են գազամատակարարման դադարեցմամբ: Մարդիկ ստիպված են եղել հանդուրժել և վճարել, ինչպես հանդուրժել և վճարել են բազմաթիվ այլ ապօրինի վճարներ: Եթե անգամ այս ծառայությունը պետք է իրականացվեր մասնավոր ընկերության կողմից, ով է որոշել, որ դա պետք է լինի հենց AEG service ՍՊԸ-ն, ով է մրցույթ հայտարարել, և ով է որոշել մրցույթի հաղթողին: Հնարավոր է, որ մեկ այլ ընկերություն այդ նույն ծառայությունը մատուցեր անհամեմատ ավելի մատչելի ու ավելի որակով: Բայց Կարեն Կարապետյանը այդ ծառայությունը հորինել է, ոչ թե հայ սպառողների անվտանգության, այլ հարստանալու սեփական անհագ մոլուցքը բավարարելու համար: Դրա համար, իրենից բացի, որևէ մեկը չէր կարող դրանով զբաղվել:

Հայաստանի նոր իշխանությունը չի կարող հանդուրժել, որ այս ապօրինությունը անվերջ շարունակվի, ու նոր Հայաստանում ևս Կարեն Կարապետյանի ստեղծած կառույցները ապօրինի կողոպտեն հասարակությանը: Գազի ներտնային սպասարկում իհարկե պետք է, բայց դա կարող է արվել նաև պետության կողմից: Պետությունը կարող է ընդամենը ազգայնացնել ներտնային սպասարկում իրականացնող AEG service ըներությունը, այն դարձնելով արտակարգ իրավիճակների նախարարության մի ստորաբաժանում: Այս կազմակերպությունը այնքան գումարներ է յուրացրել հասարակությունից, որ դրա ազգայնացումը կարող է միանգամայն օրինաչափ դիտվել: Պետությունը նույնիսկ կարիք չի ունենա ինչ-որ գումար ծախսել այս ընկերության իրական սեփականատիրոջը, քանի որ այն գերշահույթը, որ ստացել է այս կազմակերպությունը, բազմակի անգամ ավելի է ընկերության իրական արժեքից:

Այնպես որ, նախարար Արթուր Գրիգորյանը անտեղյակության փոխարեն, պետք է նախաձեռնություն դրսևորի: Այլապես, եթե հասարակությունը պետք է շարունակի գազի ու էլեկտրաէներգիայի համար վճարել այնքան, որքան վճարում էր մինչև հեղափոխությունը, եթե սպառողները պետք է հարկադրված լինեն վճարել Կարեն Կարապետյանի սահմանած ապօրինի վճարները, այդ դեպքում ինչ տարբերություն, թե ով է ղեկավարում այդ նախարարությունը, և ընդհանրապես որևէ մեկը ղեկավարում է այն, թե ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում