Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ահա, թե ինչպես է թալանվել ու դատարկվել պետությունը

Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 30-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, թե ինչպես է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը օրենքին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկը, վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ: Դա, ըստ ԱԱԾ հայտարարության, արվել է մի քանի հարյուր, այսպես ասած՝ կեղծ ԱՁ գրանցելու միջոցով, տարբեր քաղաքացիների անձնագրերով: Այլ կերպ ասած՝ ԱԱԾ հայտարարությունից պարզ է դառնում, որ պետությունիւց թաքցվել են տասնյակ միլիարդավոր դրամներ: ԱԱԾ-ն հայտարարել է քրեական գործ հարուցելու մասին: Ինչ խոսք, քանի դեռ չկա դատարանի որոշում հանցանքի մասին, որևէ մեկը չի կարող համարվել հանցագործ, և այդ իմաստով պարտավոր ենք հարգել անմեղության կանխավարկածը:

Մյուս կողմից, ԱԱԾ-ն բացահայտում և հայտարարում է այն, ինչի մասին երևի թե տեղյակ էր Հայաստանի գրեթե ցանկացած ակտիվ քաղաքացի, որին քիչ թե շատ հետաքրքրել է, թե ինչու է պետությունը հասել այն վիճակին, երբ ապրել է փաստացի պետական պարտքով: Որովհետև մի քանի տասնյակ ընտանիքներ, օգտագործելով իշխանության տարբեր մարմինների հետ ստվերային համաձայնությունները և յուրացնելով իշխանական լծակներ, ապրել են պետության հաշվին: ԱԱԾ-ն հայտարարել է, որ ՊԵԿ-ի նախկին ղեկավարությունը այդօրինակ ստվերային համաձայնությունների մեջ է եղել ոչ միայն «Ալեքս Գրիգ»-ի, այլ նաև 11 այլ խոշոր առևտրային ցանցերի հետ, ինչը նշանակում է, որ առնվազն ևս 11 առևտրային ցանց կարող է կասկածվել պետության հաշվին հարստանալու հանցավոր գործունեության համար:

Թերևս դժվար չէ կռահել, թե ինչ ցանցերի մասին է խոսքը: Դրա համար գուցե բավարար է ընդամենը աչքի անցկացնել, ասենք՝ ՀՀԿ պատգամավորական խմբակցությունը կամ ՀՀԿ ռեյտինգային ցուցակները, որոնցով ձևավորվել է ապրիլի 2-ի խորհրդարանական մեծամասնությունը, որոնց մոտ, ըստ Սերժ Սարգսյանի՝ թղթով ամեն ինչ կարգին էր: Այստեղ իհարկե բուն խնդիրն այն չէ, թե ինչպես են մարդիկ հարստացել պետության ու հանրության հաշվին: Բուն խնդիրն այն է, թե ինչպես են որոշ մարդիկ եղել այդ ամենի քաղաքական տանիքը՝ պետության, ապագայի, օրինականության, իրավականության, հայրենասիրության մասին վերամբարձ ճառերով, պաթետիկ ելույթներով, կենացներով, որոնք, ի դեպ, մի զգալի մասով շարունակվում են նաև առ այօր: Ու դա այն դեպքում, երբ թերևս մի առանձին քննության ու բացահայտման առարկա է և այն, թե որքան է եղել գինը, որ պետության զարգացման, պետության անվտանգության հաշվին, ազատ և իրավական մրցակցության հաշվին, գործազրկության, աղքատության հաշվին հարստացողները վճարել են քաղաքական տանիքի համար, ու ինչ տեսքով է այդ գինը վճարվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում