Կիևի հանրահավաքին 200 հազար մարդ է հավաքվել, հաղորդվում է AFP-ի Twitter-ի էջում:
Հանրահավաքը սկսվել է համընդանուր աղոթքով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ընդդիմությունը հանրահավաքի մասնակիցներին կոչ էր արել արգելափակել կառավարական թաղամասը, հաղորդում է РИА «Новости»-ն:
Ծրագրի համաձայն՝ 30 հազար մարդկանցից բաղկացած խումբը պետք է հասնի կառավարական շենքերի մոտ և այնտեղ վրանային ճամբար բացի:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի կառավարությանը կից փողոցների մի մասը դեռ անցած շաբաթվանից արգելափակված են ոստիկանական ավտոբուսներով:
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարարությունը զգուշացրել էր հանրահավաքի ժամանակ պատրաստվող սադրանքների մասին:
Կիևում ցուցարարները շարժվում են դեպքի նախագահական նստավայրը և կառավարության շենքը, հաղորդում է РИА «Новости»-ն:
Ինչպես նշվում է, հանրահավաքի մասնակիցների առջևից երեք միկրոավտոբուսներ են ընթանում, որտեղից ակցիայի հրահանգիչները բարձրախոսներով մարդկանց կոչ են անում զերծ մնալ բռնություններից:









































